|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, 86 տարեկան հասակում Կանադայի Մոնրեալ քաղաքում իր մահկանացուն է կնքել հայտնի հայ քանդակագործ, նկարիչ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 2015 թ. ՀՀ Պատվո շքանշանի արժանացած Արտո Չաքմաքչյանը:
Չաքմաքչյանը ծնվել է 1933 թ. Կահիրեում, այնուհետև 1948 թ. ընտանիքի հետ հայրենադարձվել Հայաստան: Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը: «Հիրոսիմա» քանդակի համար Մոսկվայի Խաղաղության կողմից արժանացել է առաջին մրցանակի: ԽՍՀՄ տարիներին արտագաղթել է Կանադա: Դասավանդում էր Քվեբեքի համալսարանում: Նրա գործերից տեղադրված են աշխարհի բազում անկյուններում, այդ թվում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում և Ժամանակակից արվեստի թանգարանում: