|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր «Լոֆթը» կազմակերպել էր հանդիպում երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ:
Նա նշեց, որ կյանքում ամենակարևորը համբերությունն ու ինքնավստահությունն է. եթե վստահ ես ինքդ քեզ վրա, կարող ես շատ բաների հասնել և հեռուն գնալ: Թունջբոյաջյանը համոզված է` յուրաքանչյուր մարդ ինքնին յուրահատուկ է, և կյանքում պետք է անի ամեն ինչ, որպեսզի չկորցնի իր դեմքը:
«Ինձ ներկայացնելիս միշտ ասում են` «Գրեմմի» է ստացել: Կուզեմ ասել, որ իմ` մարդ լինելը «Գրեմմի»-ն չի փոխել կամ` որևէ այլ մրցանակ: Մրցանակները, հասկանում եմ, որ գործդ հարգելով են տալիս, սակայն ինձ համար մրցանակ շահելու գլխավոր իմաստն այն է, որ դու հասել ես այդ մակարդակին»,- ասաց երաժիշտը: