|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է ՀՀ–ում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումների մասին և խնդրել է հանձնաժողովի նախագահին հանդես գալ հայտարարությամբ։
Հարցը քննարկվել է հունիսի 21-22-ին կայացած 119-րդ պլենար նիստի ընթացքում։ «Հանձնաժողովը տեղյակ է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումներին, այդ թվում՝ վերջին հանրային հայտարարություններին, որոնք վերաբերում են ՍԴ ներկա անդամներին: Վենետիկի հանձնաժողովը խնդրել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և, հարկ եղած դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հայտարարությամբ»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ երդումը տալու պահից ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։