|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ավստրիայի աջակողմյան կառավարության կողմից խորհրդարան ներկայացված օրինագիծը, որով արգելվում է տարրական դպրոցներում գլխաշորեր կրել, չնայած ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Նոր Ավստրիա» կուսակցության մերժմանը, ընդունվել է կոալիցիա կազմած ծայրահեղ աջ Ավստրիայի Ազատության կուսակցության և աջակենտրոն Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավորների կողմից. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Որոշ քաղաքացիական կազմակերպություններ հայտարարել են, որ դիմել են Սահմանադրական դատարան` օրինագծի հակասահմանադրական լինելու հիմքով:
Օրենքն արգելում է մինչև 10 տարեկան երեխաների` դպրոցներում գլխաշոր կրելը: Օրենքին չենթարկվող ընտանիքները կտուգանվեն 440 եվրոյով: