|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի դպրոցներից մեկում տնօրենը աշակերտուհիներին գլխաշոր է բաժանել:
Ըստ Demokarthaber-ի՝ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարը քննադատությունների պատճառ է դարձել: Օգտատերերից ոմանք պնդել են, որ Թուրքիայում գլխաշորը պարտադրվող երևույթ է դարձել:
Բացի այդ լուսանկարից, հաջորդ օրը կայքում է տեղադրվել նաև մի լուսանկար, որում բոլոր աշակերտուհիները կրում են մեկ օր առաջ իրենց բաժանված գլխաշորերը: