|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը՝ Հայրուննիսա Գյուլը, Al-Monitor-ին տված հարցազրույցում խոսել է գլխաշոր կրելու դժվարությունների մասին. տեղեկացնում է Hurriyet-ը:
Հարցին, թե` «առաջինն եք, որ, առաջին տիկին լինելով, գլխաշոր եք կրել, ի՞նչ դժվարություններ եք ունեցել այդ տարիներին», Հայրուննիսա Գյուլը պատասխանել է. «Բավական դժվար և հոգնեցնող ժամանակաշրջան էր: Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ, տեսնելով մեր արած ճիշտ գործերն ու իրադարձությունների հանդեպ մեր արձագանքը, ամեն ինչ նորմալ ընդունեցին, և հասանք այս օրվան»: