|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում սոցիալական ցանցերում տարածվում են ֆեյսբուքյան փոստեր, որոնք նպատակ ունեն հակահայկական տրամադրություններ տարածել հասարակության շրջանում: Այդ մասին գրում է վրացական apsny.ge-ն:
Նշվում է, որ ֆեյք էջերը փորձում են մոլորության մեջ գցել վրացիներին այնպիսի թեմաներով, ինչպիսիք են` վրացական ավանդույթները, հարենասիրությունը, վրացական խոհանոցը, ազգային արժեքները և այլն: Օրինակ, «Ավանդույթները` մեր հարստությունն են» ֆեյք էջը տեղեկացրել է, որ "I Love Armenia" էջում իբր տեղադրվել է խինկալիի լուսանկար և նշվել, որ այն հայկական ազգային ուտեստ է:
Սուտ տեղեկություն տարածող էջերի գործունեությանը հետևում է «Երկխոսության հարթակ»-ը, որի ղեկավարն է Գեորգի Թումասյանը: Նրա կարծիքով` նման տրամադրություններ տարածելը ձեռնտու է միայն արտաքին ուժերին: