|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանում ՀՀ դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար դատարանի առաջ կկանգնի ազգությամբ ադրբեջանցի` Վրաստանի քաղաքացի. hայտնում է interpressnews.ge–ն:
Բանն այն է, որ մեղադրյալը 2016 թվականի քառօրյա պատերազմի օրերին Facebook-ում կոչ էր արել Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին` հավաքվել Հայաստանի դեսպանատան դիմաց, այրել Հայաստանի դրոշը, ներխուժել Հայաստանի դեսպանատան շենք և պատանդ վերցնել դեսպանին:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մոտ 2 տարի անց: Այդ ժամանակահատվածում քննությունը սպասում էր պաշտոնական պատասխանների, այդ թվում՝ Facebook-ից, որոնք պետք է հաստատեին, որ սոցիալական ցանցում գրառման հեղինակն իսկապես այն մարդն է, ում նկատմամբ նախատեսվում է քրեական հետապնդում սկսել: