|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր մատուցվում է մեր հանրությանը այն, որ եթե մեր ձայնն ու գլուխը բարձրացնենք, մեր մեջքն ուղղենք, ապա պատժվելու ենք պատերազմով, որն էլ իր հերթին նույնացվում է պարտության հետ։ Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ ավելացնելով, որ պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է։
«Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու է ավելին պոկելու, մինչև վերջնական ոչնչացում»,- նշել է գործիչը։