|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետն այցելել է Արցախ՝ մասնակցելու ԱՀ անվտանգության խորհրդի նիստին: «Փաստ» թերթի տեղեկություններով, արցախյան հարցով Հայաստանի իշխանություններն ունեն մի շարք տարբերակներ, որոնք բոլորն էլ, բնականաբար, բխում են Հայաստանի ու Արցախի շահերից և դուրս են դավադրապաշտության բոլոր սահմաններից:
Սակայն հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտածում է պլան «Բ»-ի մասին, ըստ որի, մեզ համար ոչ այնքան հաճելի գործընթացների հեռանկարի պարագայում Փաշինյանը փնտրելու է հերթական «քավության նոխազին», և, որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ընտրվելու է Զոհրաբ Մնացականյանը:
Այդ պարագայում նա պարզապես փոխելու է ԱԳ նախարարին, ինչը թույլ կտա մի կողմից ժամանակ շահել, մյուս կողմից՝ մեղավորության ամբողջ բեռը բարդել նրա վրա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: