|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրերս թերթն անդրադարձել էր «Արմենիա» հեռեւստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերակատար Անժելա Սարգսյանի պատմությանը, որի մերկ լուսանկարները հայտնվել էին ինտերնետում:
Պարզվում է` այդ նկարները իրենց սեւ գործն արել են. նրան հեռացրել են սերիալի նկարահանումներից: Ավելին` սերիալի սցենարի հեղինակն օգտագործել է նախկին դերասանուհու շուրջ խոսակցությունները եւ գրեթե նույն պատմությունը ներկայացվել է վերջին սերիաներից մեկում: Ինչպեսեւ կյանքում, նրա գործընկերուհիները սերիալում քննադատում են կատարվածը, քարկոծում նրան:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է Անժելայի հեռանալը բացատրել նրա առողջական խնդիրներով եւ լուրեր է տարածում, իբր դերասանուհին մինչ այս պատմությունն էր հրաժարվել ներկայանալ աշխատանքի, եւ իրենք ստիպված են եղել նրան փոխարինել ուրիշով: