|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ընդունելությունը զայրացրել է երկրում բնակվող ադրբեջանցիներին. գրում է minval.az-ը: Մասնավորապես` նրանց զայրացրել է «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, և վերջ» գրությամբ պաստառը, որը կախված է եղել «Արարատ» հայկական ակումբի մարզադահլիճում Իրանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ:
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը մեղադրել են Իրանի իշխանություններին «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու մեջ: Դրանից բացի` Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն այրել են ՀՀ դրոշը: