|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի «Էնի Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր, պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուին զայրացրել է այն փաստը, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «ադրբեջանական պատմական» հողերի մասին հայտարարությունները` դրանք «անլուրջ» որակելով:
Ըստ АПА-ի`պատգամավորը խիստ քննադատության է արժանացրել Զատուլինին` նրան անգամ «թերուս քաղաքական գործիչ» անվանելով, ով իբր տեղյակ չէ պատմությունից: Ըստ նրա` Զատուլինը իրավունք չունի որևէ մեկի կարծիքը «անլուրջ» որակելու, քանի որ հենց ինքն է անլուրջ:
«Լուրջ քաղաքական գործիչը պետք է նկատի ունենա իր երկրի, հարևան և գործընկեր երկրների շահերը»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ Զատուլինին իբր քննադատում են ոչ միայն ԱՊՀ պաշտոնական կառույցները, այլ նաև ռուսական համայնքը: