|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 23-ին Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է տարեկան զեկույցը, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես և նախորդ տարի, ճանաչվել է «մասամբ ազատ» երկիր:
Ադրբեջանը բողոք է հայտնել կազմակերպությանն այդ և այլ հարցերի կապակցությամբ հայտնում է haqqin.az-ը: Ի պատասխան` կազմակերպության փոխնախագահն ասել է. «Հարցն այն է, որ մենք չենք առանձնացնում ԼՂՀ-ն և չենք պատժում Ադրբեջանին: Մենք չունենք հայամետ և հակաադրբեջանական հայացքներ (նման կարծիքի է Ադրբեջանը): Մենք գնահատում ենք ԼՂՀ-ում տիրող իրավիճակը, քանի որ այն վիճելի տարածք է: Երկրի կարգավիճակը դեռևս որոշված չէ»: