|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդգրկվել են մասամբ ազատ երկրների շարքում:
Զեկույցում նշվում է, որ քաղաքական իրավունքների առումով Արցախը բարելավել է իր դիրքը մեկ կետով` «Ազատություն աշխարհում» սանդղակով` դուրս գալով ոչ ազատ երկրների շարքից: Նշվում է, որ Արցախի կարգավիճակը բարձրացվում է` հաշվի առնելով իրական ընդդիմության մասնակցությամբ մրցունակ նախագահական ընտրությունների անցկացումը:
Հայաստանի վերաբերյալ եւս նշվում է, որ դիրքերը բարելավվել են շնորհիվ մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների հետեւանքով արմատական ընդդիմության` խորհրդարան անցնելու:
Զեկույցի համաձայն` Վրաստանը նույնպես մասամբ ազատ երկիր է, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ ոչ ազատ երկրների թվում:
Freedom House-ի ուսումնասիրած 195 երկրներից ազատ են 87-ը, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության 43 տոկոսը: