|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ թանգարանը» Instagram-ի իր էջում տեղադրել է խճանկարի լուսանկար, որում պատկերված է մի հատված իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի «Խոսրով և Շիրին» պոեմից։ Լուսանկարի նկարագրության մեջ թանգարանի էջը գրում է, որ խճանկարներում պատկերված են Սասանյան միապետ Խոսրովն ու նրա սիրելի հայուհի արքայադուստր Շիրինը։
Այս հրապարակումը, անշուշտ, զայրացրել է ադրբեջանցի օգտատերերին, որոնք անմիջապես ագրեսիվ և բացասական մեկնաբանություններ են թողել։
Ադրբեջանցիներին նախ զայրացրել է այն փաստը, որ Նիզամիին համարում են «ադրբեջանցի բանաստեղծ». (12-13-րդ դարերում «ադրբեջանցիներ» չեն եղել (1930-ականներից հետո միայն)): Դրանից բացի՝ նրանց դուր չի եկել արքայադստերը հայ անվանելը, որովհետև, ըստ պոեմի, Շիրինը քրիստոնեական Առանի ղեկավարի զարմուհին էր, իսկ միջնադարյան օտար գրողները, Արցախը հաճախ անվանում էին Առան: