|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի հայտարարել է, որ որոշում է կայացրել փակել ԱՄՆ-ում երկրի դեսպանատունը և հյուպատոսությունները. հայտնում է Интерфакс-ը` լատինաամերիկյան ԶԼՄ-ներին հղումով:
Բացի այդ` նա հաստատել է, որ Վենեսուելայում աշխատող դիվանագետները պետք է մինչև կիրակի լքեն երկիրը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: ԱՄՆ-ը հրաժարվում է կատարել Մադուրոյի պահանջը և դուրս բերել երկրից իր դիվանագետներին: