|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վենեսուելայի ընդդիմությունը, ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի գլխավորությամբ, աններելի սխալ է թույլ տվել արաբական պետությունների նկատմամբ` հայտարարելով Երուսաղեմում դեսպանատուն բացելու պատրաստակամության մասին: Այդ մասին ասել է Հորդանանում Վենեսուելայի դեսպան Օմար Վիելմա Օսոնան. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ արաբական աշխարհը դեմ է այդ գաղափարին: Դեսպանը նաև հիշեցրել է, որ արաբական աշխարհն իր համերաշխությունն էր հայտնել օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին: