|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օտարերկրյա ոչ մի զինվոր մուտք չի գործի Վենեսուելա, պետությունը բանակ ունի, որն ունակ է պաշտպանել երկիրը: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն. հայտնում է РИА Новости-ն:
«Վենեսուելա ոչ ոք մուտք չի գործի, հավաստիացնում եմ ձեզ` ոչ մի զինվոր ագրեսոր, թող վերադառնա այնտեղ, որտեղից եկել է: Մի՞թե մենք չունենք զինված ուժեր, որոնք ունակ են պաշտպանել Վենեսուելան»,- հայտարարել է նա:
Մադուրոն նաև ասել է, որ պետությունը լուրջ հոգեբանական գրոհի է ենթարկվում սոցցանցերում: