|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է Կոլումբիայի կառավարությանը` սպանել իրեն, և եթե իր հետ մի բան պատահի, այդ երկրները պատասխանատվություն կկրեն: Այդ մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:
Ըստ Մադուրոյի` իր դեմ նոր մահափորձ կազմակերպելը բարդ է: «Սակայն, անկասկած, Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել ինձ, ասել է Կոլումբիայի կառավարությանը, Կոլումբիայի մաֆիային, որպեսզի նրանք սպանեն ինձ: Եթե ինձ հետ մի օր ինչ-որ բան պատահի, ապա Դոնալդ Թրամփը և Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն պատասխանատվություն կկրեն այն ամենի համար, ինչ ինձ հետ կատարվում է»,-ասել է նա: