|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով այցով գտնվում է Մոսկվայում, մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա չգիտի Վենեսուելայի տեղը. հայտնում է РИА Новости-ն:
«Թրամփը կարդում է թղթից: Թրամփն անգամ չգիտի՝ որտեղ է գտնվում Վենեսուելան, նա պարզապես չգիտի դա: Նա չգիտի՝ որտեղ է Պուերտո Ռիկոն, նա չգիտեր դա: Նա գնացել է Պուերտո Ռիկո, որպեսզի ժամանի և վիրավորի ժողովրդին ողբերգության ժամանակ: Նրան ասում ես` Սիմոն Բոլիվար, իսկ նա կարծում է, թե դա ռոք երգիչ է, նա չգիտի՝ ով է նա: Նա կրկնում է այն, ինչ իր համար գրում է Պենտագոնը: Իմ ձայնը երբեք չի լռի, այն միշտ բարձր կհնչի Թրամփի օրոք և ոչ Թրամփի օրոք»,- ասել է Մադուրոն «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի ընթացքում ելույթի ժամանակ: