|
Փոխարժեքներ
02 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.03 |
| EUR | ⚊ | € 449.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.9456 |
| GBP | ⚊ | £ 519.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.75 |
Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Էսպանյոլ»-ի դարպասը:
Կապտանռագույնների կազմում 9-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Սուարեսը, իսկ 25-րդ րոպեին Լեո Մեսսին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Արգենտինացին այս գոլով դարձավ «Բարսելոնա»-ի 4000-րդ գոլի հեղինակը «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հատկանշական է, որ այս խաղում «Բարսելոնա»-ի կազմում իր նորամուտը նշեց թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Էսպանյոլ»-ի նվազագույն հաշվով հաղթանակով: Վալվերդեի թիմը հաղթելով ընդհանուր 2:1 հաշվով դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Барселона - Эспаньол. Обзор матча. от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.