|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Վազ 21-99» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է ավտոմեքենան ձորից դուրս բերել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Վազ 21099» մակնիշի 35 PC 195 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը՝ մոտ 15 մետր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և մոտեցրել ավտոքարշակին: