|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Նավուր ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ-Նավուր ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ում Վ. Ա.-ին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 30 LS 726 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 2 մ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: