|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 29-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MX 702 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 20 մ), ինչի հետևանքով ուղևոր՝ 1995 թ. ծնված Գ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ավտոմեքենան ձորակից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: