|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.74 |
| EUR | ⚊ | € 417.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.7266 |
| GBP | ⚊ | £ 490.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 4 վիրավոր։ Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև Թալին բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների, պարեկների ու քաղաքացիների հետ պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։