|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 15-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «Mazda 323» մակնիշի 14 SL 696 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և կախվել դեպի ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Ա. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել այն։