|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունվարի 26-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես GL» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես GL» մակնիշի 34 QA 942 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Է. Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը: Է. Ա.-ը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա: