|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է ‹‹Mitsubishi Pajero iO›› մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում Mitsubishi Pajero iO մակնիշի 34 NN 478 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 30 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Վ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: