|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 12-ին` ժամը 02.05-ին, ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 մինջհամայնքային ավտոճանապարհի Դալարիկ - Մյասնիկյան հատվածի 2-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 91ԼՏ009 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ե. Հ., ծնվ.1991թ.)դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 300 մ գլորվել ձորը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ե.Հ-ին, ով ուղևոր Լ. Հ.-ի հետ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: