|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունվարի 26-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Արծիվի» արձանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZN 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս., ծնվ. 1985թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 25 մ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Հ.Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: