|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Դեկտեմբերի 15-ին` ժամը 01.44-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-16 ավտոճանապարի Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ` «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 7 մ), կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 19 ԼՕ 659 պետհամարանիշով ավտոմեքենան միջպետական Մ-4 ավտոճանապարի Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածում (22-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենան: