|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 29-ին, ժամը 11:23-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը. վարորդը ավտոմեքենայի ներսում է, անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանահին կայարան թաղամասի թիվ 1 / 2 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LQ 118 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 6 մ ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ձորակից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: