|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 88 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե ճաղավանդակներին և մոտ 60 մ գլխիվալր շրջվելով` հայտնվել ձորակում, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու 1 անչափահաս տղա քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նշված ավտոմեքենան ծառայում է որպես տաքսի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Այս պահին երեխային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: