|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ անդրադարձավ օրեր առաջ Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններին, որոնց ներկա են եղել ՀՀ և Արցախի նախագահները:
«Սրանք աննախադեպ զորավարժություններ էին և քանակով և տեխնիկայի տեսակներով: Այս զորավարժությունները եկան ապացուցելու, որ դիվանագիտական հաջողությունները նախ և առաջ ամրապնդվում են մարտունակ բանակով և զորքի մարտական ոգով: Եվս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի բարձր մարտունակությունն ու պատրաստվածությունը»,- ասաց Շարմազանովը: