|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը. հայտնում է ТАСС-ը:
Նախագահները քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև հայտարարել, որ կտրականապես չեն ընդունում Իրաքյան Քուրդիստանում սպասվելիք անկախության հանրաքվեն:
«Նրանք կոչ են արել քուրդ առաջնորդներին` միանալ ինտենսիվ բանակցություններին այն կարևոր հարցերի շուրջ, որոնց պատրաստ են աջակցել և հավանություն տալ ԱՄՆ-ը և Թուրքիան»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Կողմերը նաև պայմանավորվել են համատեղ աշխատել ահաբեկչության դեմ պայքարում: