|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բացել է անվանի հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը,այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:
«Արա Գյուլերը մինչև իր կյանքի ավարտը եղել է իր մասնագիտության նվիրյալը: Երբեք չեմ մոռանա, երբ նա գալիս էր իմ տուն և լուսանկարում էր ինձ թոռներիս հետ: Մեծ արվեստագետները իրենց մահից հետո շարունակում են կենդանի մնալ իրենց ստեղծագործություններով: Արա Գյուլերը իր ֆոտոխցիկով է պատմություն գրել: Նա իր հետևից թողել է 20-րդ դարի պատկերավոր հիշողությունները»,- ցուցահանդեսի բացման իր ելույթում հայտարարել է նախագահը:
Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Դրանք ցուցադրվել են աշխարհի այնպիսի կարևոր կենտրոններում, ինչպիսիք են Լոնդոնը, Փարիզը, Կիոտոն, որից հետո հաջորդ կանգառը Նյու Յորքն է: