|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտո քաղաքի Թոֆոքուջի տաճարում մասնակցել է հայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Բացմանը մասնակցել է նաև Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, Ճապոնիայի արքայադուստր Ակիկո Մուկասան և այլք. հաղորդում «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ 2019 թ. Ճապոնիայում հայտարարվել է «Թուրքական մշակույթի տարի», և Թուրքիան Ճապոնիա էր ուղարկել Օսմանյան թեմատիկայով մի շարք հնագիտական առարկաներ:
Պոլսահայ Արա Գյուլերը, որը համագործակցել էր մի շարք միջազգային առաջատար ամսագրերի հետ, մահացել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում: