Փոխարժեքներ
24 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.54 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6972 |
GBP | ⚊ | £ 510.19 |
GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիա» պատկերասրահում այսօր բացվել է ցուցահանդես` նվիրված Անիի հիմնադրման 1050-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակութային, հասարակական գործիչներ:
Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են 26 նկարչի` Անիի թեմատիկայով նկարված 72 աշխատանքներ:
«Աշխատանքները նկարելիս մենք վերցրել ենք Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` այդ թեմատիկայով արած լուսանկարները: Դրանց հիման վրա նկարիչները սկսել են նկարել, իսկ հետո էլ մեկ օր եղել են Անիում, որտեղ նկարել են էտյուդներ»,- ասել է Ղ. Միրզոյանը: Նրա տեղեկացմամբ` Անիում նկարելիս բոլոր նկարիչների աչքերն արցունքոտվել են: