|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ։ Այս մասին Երմակը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան։
Երմակի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակն էր առաջ մղել իրական դիվանագիտությունը և համակարգել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով, այդ թվում՝ բարձր մակարդակով։