|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեսանյութ հրապարակելով: Այլ մանրամասներ հանդիպումից առայժմ չեն հայտնում:
Նշենք, որ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ։