|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Օրեր առաջ Թուրքիայի Մանիսա նահանգում զինվորների զանգվածային թունավորման դեպք էր գրանցվել: Ճաշից հետո 800 զինվոր վատ ինքնազգացողության պատճառով դիմել էր հիվանդանոց:
Միջանկյալ նշենք, որ մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի տարբեր բրիգադներում թունավորման դեպքեր են գրանցվել: Նման դեպք էր գրանցվել նաև մանկապարտեզում. երեխաներն ու մանկապարտեզի աշխատակիցները նույնպես տեղափոխվել էին հիվանդանոց:
Մանիսայի զինվորական բրիգադի՝ սննդի մատակարարման կազմակերպության աշխատակիցներից մեկը սենսացիոն հայտարարություն է արել՝ պնդելով, որ զինվորների թունավորումը կապված է այն բանի հետ, որ ավելցուկներն ու նեխած սնունդը աղբը գցելու փոխարեն վերստին օգտագործում և մատուցում են զինվորներին: Նա նար նշել է, որ սննդի կետում ստուգումներ չեն արվում, քանի որ այն գտնվում է հենց բրիգադում:
Նշենք, որ թունավորման դեպքի գործով հետաքննությունը շարունակվում է: