|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Իզմիր քաղաքի Ալիաղա շրջանի գործարաններից մեկում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, որի հետևանքով մոտ 1000 բանվոր է թունավորվել: Նրանցից շատեր տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ DHA-ի` բանվորների մոտ վատ ինքնազգացողություն է նկատվել երեկոյան ընթրիքից հետո: Հայտնի է դարձել, որ նրանք վաղուց են դժգոհել սնունդ մատակարարող ընկերությունից` նշելով, որ ավելի վաղ մոտ 2-3 անգամ սննդի պատճառով վատ ինքնազգացողություն են ունեցել։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։