|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնի է Թուրքիայի Մանիսա քաղաքի բրիգադում 800 զինվորների թունավորման պատճառը:
Ըստ Demokartahaber-ի՝ ավարտվել են այդ գործով առողջապահության նախարարության սկսած հետազոտական աշխատանքները: Ըստ նախնական արդյունքի՝ զինվորները թունավորվել են սննդից:
«Տեսախցիկների զննման արդյունքում էլ հայտնի է դարձել, որ զինվորների թունավորման պատճառը սնունդն է և դրա պատրաստման եղանակը»,- նշվել է հայտարարության մեջ:
Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինվորական տարբեր բրիգադներում, նաև մեկ մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքեր էին գրանցվել: Թունավորման մյուս դեպքերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: