|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Քասթամոնու շրջանում զինվորների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
Միջանկյալ նշենք, որ օրեր առաջ նման դեպք էր գրանցվել նաև Մանիսայում:
Ըստ Demokrathaber-ի՝ սննդային թունավորման կասկածանքով 38 զինվոր հոսպիտալացվել է: Ճաշից հետո զինվորների մոտ սրտխառնոց և փսխոցներ են սկսվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն արդեն երկրորդ անգամ գրանցված դեպքը մտահոգություն է առաջացնում: Չի բացառվում, որ նրանց թունավորման պատճառը բուֆետում վաճառվող բուլկիներն են: Դեպքի գործով հետաքննություն կիրականացվի: