|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի Մանիսա նահանգում օրեր առաջ մոտ 70 զինծառայող ճաշելուց հետո թունավորվել էր: Դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեպքից հետո տեղեկացրել է, որ բրիգադը 5 օր կփակվի:
Պարզվում է, նման դեպք է տեղի ունեցել նաև մայիսին: Այդ ժամանակ հիվանդանոց էր տեղափոխվել 1047 զինվորներից 209-ը: Նրանցից մեկը մահացել էր:
Նախարարությունը տեղեկացրել է, որ բրիգադը փակելու որոշումը կապված է միջադեպի գործով իրականացվելիք աշխատանքների հետ: Ստուգման կենթարկվի ամեն ինչ, անգամ` ջուրը: