|
Փոխարժեքներ
14 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Թուրքիայում «Հանուն ժողովրդավարության» միությունը, որի անդամ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ռըզա Թուրմենը, գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ պետք է վերջ դնել քաղաքացիների կամքին հակառակ պարտադրվող սահմանադրական փոփոխություններին: Միությունը նաև պահանջել է հանրաքվեի արդյունքների չեղարկում ու Բարձրագույն ընտրական խորհրդի անդամների հրաժարականը:
Թուրքիայում հանրաքվեի արդյունքները բողոքի մեծ ալիք են բարձրացրել ոչ միայն երկրում, այլև միջազգային կառույցներում: Փոփոխություններին «ոչ» ասողները համոզված են՝ Բարձրագույն ընտրական խորհուրդը կեղծել է ընտրությունների արդյունքները: