|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մեկնարկած միջոցառումների շրջանակներում ամբողջությամբ լուծվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքի բնակիչների տաք ջրի հարցը։ Դա հնարավոր է դարձել իրականացված առաջնեկային փորձնական ծրագրի արդյունքում։
Այդ նպատակով փետրվարին կառավարության որոշմամբ հաստատվել էր համայնքին «Արևային ջրատաքացուցիչներ» տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում բնակչության շուրջ 90 տոկոսն այլևս ունի արևային ջրատաքացուցիչներ և ինքնուրույն ապահովում է կենցաղային տաք ջրի ամբողջական պահանջարկը։ Բացի այդ, 29 ընտանիքի համար տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ՝ վերջիներիս ցանկությամբ։ Համայնքի բնակիչներին տրամադրվել են նաև էներգախնայող լամպեր:
Արևային անվճար ռեսուրսի օգտագործումը թույլ կտա համայնքի բնակիչներին զգալի միջոցներ տնտեսել, որոնք կարող են ուղղվել նույն այդ ընտանիքներում նմանատիպ էներգաարդյունավետ այլ ծրագրերի իրականացմանը։ Այդ նպատակով առաջարկվել է ստեղծել շրջանառու ֆոնդ, որտեղ կկուտակվեն խնայողությունների արդյունքում հետ վերադարձված գումարները։
Նշենք, որ նմանատիպ ծրագրեր առաջիկայում նախատեսվում է առաջնահերթորեն իրականացնել նաև այլ, հիմնականում չգազիֆիկացված համայնքներում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին