|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Փետրվարի 15-ին, ժամը 15:19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի գյուղապետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 6-րդ փողոցի թիվ 49 տան դիմաց կայանված ВАЗ 2107 մակնիշի 32 SP 752 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել` 16:15-ին:
***
Փետրվարի 15-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ»-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող «Fine» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 09:55-ին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 LV 679 պետհամարանիշով ավտոմեքենան: