|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստավել, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը գտնվում է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղից մոտ 6 կմ հեռու՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:06-ին:
Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ:
Դեպքի վայրում հրդեհշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ջրառատ գյուղից 15 հոգի: